ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են...

Ասում են...
11.07.2017 | 01:22

...թե «Սասնա ծռերի» դատավարության հարցում իշխանությունում հետաքրքիր մոտեցում կա` գործել հնարավորինս անաղմուկ և չխառնվել դատական գործընթացներին: Սակայն վերջին ծեծուջարդը լրիվ խառնել է իշխանության նախապես ծրագրած սցենարը:

Իրավապահների մասնակցությամբ այս միջադեպը շատ ավելի սուր է ընկալել իշխանական վերնախավը, որը փորձում է հանրության աչքում քիչ կարևորել դատական գործընթացը: Ասում են` հիմա էլ իշխանությունում ամեն ինչ անում են, որ այս «արտակարգ պատահարը» արագ ու հեշտ հարթվի, ճիշտ այնպես, ինչպես այս դատավարության հետ կապված այլ խնդիրներ: Ասում են նաև, թե իշխանությունը գնում է գործընթացը դանդաղ «մաշեցնելու» ճանապարհով:

Դիտվել է՝ 27428

Մեկնաբանություններ